Ադրբեջանում դեմ են հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելուն
Հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։