«Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ»․ Աբրահամյան (քարտեզ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցոության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է ադրբեջանական զորամասի պատին փակցված քարտեզը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նոր հավակնություններով։
Լուսանկարին կից պատգամավորը, մասնավորապես, գրել է․
«Ադրբեջանական զորամասերում տարածաշրջանային քարտեզներ են դրված, որտեղ գունային տարանջատումներով ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները:
Սա էլ Ադրբեջանի` «խաղաղության դարաշրջանի», վերաբերյալ պատկերացումներն են, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ»:
