Հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները․ Ավետիք Իշխանյանը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵ՞Ր, Ո՛Չ ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌԵՐ
Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտոնյաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկությունը․
-Հայաստանը միշտ պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։
Այսինքն, անկախ Թուրքիայի մեր հանդեպ պահվածքից,պահանջներից, մենք պատրաստ ենք, այլ բառ չեմ գտնում՝ տրվելու։
Սա նման է, երբ մարմնավաճառը հաճախորդին ասի․
-Ինձ հետ ինչ ուզում ես արա, միևնույն է, ցանկացած պահի ես պատրաստ եմ տրվելու։
Ինչպես հայտնի է, մարմնավաճառներն իրենց մարմինը վաճառում են։
Հետաքրքիր է՝ հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները»։