ԱՄՆ-ն Կիևին դրդում է նոր էսկալացիայի՝ պատերազմը տեղափոխել ՌԴ տարածք․ Զախարովան պատասխանել է Նուլանդին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտարարելով այն մասին, որ ուկրաինական բանակն իրավունք ունի հարվածել Ղրիմին՝ կիևյան ռեժիմին դրդում է հետագա էսկալացիայի։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հերթական անգամ մենք պետք է արձանագրենք ուկրաինական հակամարտության մեջ ԱՄՆ-ի ներգրավվածության մասին։
«Հիմա ամերիկացի պատերազմ հրահրողներն ավելի հեռուն են գնացել․ նրանք դրդում են Կիևի ռեժիմին հետագա լարվածության՝ պարզապես պատերազմը տեղափոխել մեր երկրի տարածք։ Հենց այդպես՝ ուղիղ հարվածներով։ Դա այն է, ինչ մենք զգուշացնում էին ավելի վաղ և այն, ինչի պատճառով մենք ստիպված եղանք սկսել հատուկ ռազմական գործողությունը։ Այժմ նրանք՝ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները, այդ մասին բացեիբաց են խոսում»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է նաև, որ «Ղրիմը հուսալիորեն պաշտպանված է»։