Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրներին, շարունակում է իր գործունեությունը։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում։
Այս պահին կենտրոնի ամենամեծ խնդիրը, ջեռուցումն է: Գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։
Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ։
Շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։