Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի, օրակարգում ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ հայտարարությունն է
Արցախում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Ինչպես տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովը, խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել և հայտարարել, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, իսկ օրակարգում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ» նախագիծն է։