Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Շառլ Միշել
Փետրվարի 17-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ադրբեջանական AZERTAC-ը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելի խաղաղ գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Օxu.az-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Բրյուսելի խաղաղ գործընթացին։
Շառլ Միշելն իր հերթին ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի բանակցությունների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության վերաբերյալ։