Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Ադրբեջանցիները փորձել են արգելափակել ֆիլմաշարի ցուցադրումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Կինոյի տանը տեղի ունեցավ ռեժիսոր Վագա Վարդանյանի՝ «Համար մեկ տանկիստը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ ու հինգ մասից բաղկացած ֆիլմաշարից մեկն է: Ֆիլմի հիմքում ՍՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ, տաղանդավոր հայազգի ստրատեգ, զորահրամանատար Համազասպ Բաբաջանյանի կյանքն ու գործունեությունն են: Հատկանշական է, որ մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանցի, Բաբաջանյանի, Իսակովի, հայաստանցի Շյոլկինի մասին պատմող ֆիլմաշարերի ցուցադրությունները Հայաստանից դուրս ոչ միշտ են ընթացել հարթ. հետխորհրդային տարածքի այն քաղաքներում, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանական համայնքի ազդեցությունը, դրանց ցուցադրության կազմակերպումը հանդիպել է որոշակի խոչընդոտների:

Մեզ հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել խոչընդոտներից՝ ավելացնելով, որ հայկական ազդեցիկ համայնք կա ամենուր, և հայերի համար խնդիրներ ստեղծելը հեշտ գործ չէ։ Ապա հավելեց, որ անչափ կարեւորում է հայ զորահրամանատարների մասին ժամանակակից ֆիլմերի ստեղծումը: Սողոմոնյանն ասաց, որ դրանց նպատակը եկող սերնդին ճիշտ, հայրենասիրական ոգով դաստիարակելն է, որպեսզի հանկարծ սերունդները չմոռանան իրենց հզոր նախնիներին, ինչը լավ ապագա ստեղծելու հիմնաքարերից է: Միջոցառման կազմակերպիչները մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիլմը կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկով, ու հազարավոր մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն:

Ի դեպ՝ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը տեղեկացրեց, որ ադրբեջանցի մեծահարուստներին հանգիստ չի տալիս փաստը, որ իրենք չունեն հայերիս մասշտաբի զորահրամանատարներ, ու փորձել են ստեղծել ֆիլմ ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի մասին, սակայն հանդիպել են պատմաբանների լուրջ դիմադրությանը, ովքեր նշել են, որ այդ մարդը կապ չունի իրենց հետ ու, ամենայն հավանականությամբ, ազգությամբ հայ է` արցախյան արմատներով, իսկ հայկական անուն-ազգանունն է՝ Սերգեյ Օհանյան»: