Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին
Հասարակություն

Էս Սահմանադրական դատարանում մի կենդանի շոֆեռ չի մնացե՞լ. Արսեն Բաբայան

Քանի որ Սեդա Սաֆարյանի «պաշտպանական» թիմը շատ է խոսում ՍԴ աշխատակարգային նիստում տիկին Սաֆարյանի բացառիկ «ազնվություն» ցուցաբերելու մասին, որոշեցի ավելի մանրամասն անդրադառնալ նաև այդ հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ինչպես հայտնի ֆիլմի հայտնի հերոսն էր ասում՝ էս Սահմանադրական դատարանում մի կենդանի շոֆեռ չի մնացե՞լ: Իսկ մնացած մեկ-երկու դատավորներն էլ՝ իրենց աջը քաշած հետևում են Սահմանադրական դատարանի անօրինական դրսևորումներին։

Մամուլում օրերս հրապարակվեց Սեդա Սաֆարյանի խոստովանական ցուցմունքը, որն արձանագրվել էր ՍԴ-ի աշխատակարգային նիստում։

Այդ նիստի արձանագրությունն էլ դատարանը, ի զարմանս ինձ, հոժարակամ տրամադրել էր այդ լրատվամիջոցին։ Բայց, «զարմանալիորեն» այն ինձ մոտ առաջացրեց հերթական մտահոգությունները:

Օրինակ, ո՞րն է այն իրավական հիմքը, որի համաձայն Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը ներառվել է աշխատակարգային նիստի օրակարգ: Նշված հարցը պարզապես որևէ դատավորի առաջարկությամբ չէր կարող ներառվել օրակարգում՝ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) և Սահմանադրական դատարանի աշխատակարգի, որոնցով հստակ նախատեսված են դեպքերն ու կարգը:

Փաստորեն ստացվում է, որ Սահմանադրական դատարանը վաղն էլ կարող է քննարկել փողոցային առևտրի կամ քաղաքային տրանսպորտի հարցեր. իրականում չկա որևէ տարբերություն։

Ավելին, եթե նշվածը դիտարկենք ՍԴ գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարց (ինչը չենք կարող), ապա այդ դեպքում պետք է ընդունվեր աշխատակարգային որոշում (Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մաս): Այդպիսի որոշում բնականաբար գոյություն չունի:

Ի դեպ, սահմանված բացառիկ դեպքերում է, որ աշխատակարգային նիստում ներառված հարցերով որոշումներ չեն կայացվում (օրինակ՝ երբ կարիք կա պարզել գործի վերաբերյալ մյուս դատավորների նախնական դիրքորոշումը):

Սովորաբար, Աշխատակարգային բոլոր նիստերի օրակարգում նշվում է հարցը և զեկուցողը և դա ինքնանպատակ չէ: Այս դեպքում ՍԴ-ն նորից իրեն գերազանցել է։ 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ՍԴ աշխատակարգային նիստի երկրորդ հարցը ունեցել է հետևյալ ձևակերպումը. «Սահմանադրական դատարանի դատավոր Ս․ Սաֆարյանի զեկուցմամբ բարցրացված հարցի քննարկում»։

Փաստացի, ՍԴ-ն նիստի օրակարգ է ներառել մի հարց, առանց հասկանալու, թե հարցը, օրինակ, ՍԴ վարույթում գտնվող գործի՞ն, թե՞ Սեդա Սաֆարյանի ամուսնու աշխատավարձի բարձրացմանը կամ փողոցային կենդանիների ստերջացման խնդրին է առնչվելու:
Նիստի արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ Սեդա Սաֆարյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դատավորները կարծիքներ են արտահայտել։ Հավանաբար ՍԴ դատավորները մոռացել են Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասին, որն արգելում է հրապարակային կարծիք հայտնել նման դեպքում: Արդյո՞ք այստեղ առկա չէ ՍԴ դատավորի վարքագծի կանոնների խախտում:

Ինչո՞ւ է ՍԴ-ն այս անգամ տրամադրել աշխատակարգային նիստի արձանագրությունը, այն դեպքում, երբ այլ անձանց աշխատակարգային նիստերի արձանագրություններ չեն տրամադրվել /(նույնիսկ այդպիսի դատական գործ կա): Մի՞թե սա հերթական ապացույցը չէ առ այն, որ Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը նիստում նպատակ է հետապնդել թոզ փչելու հասարակության աչքերում, թե բա տեսեք, ազնվորեն հարցը բարձրացվել և քննարկվել է:

Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ, ցավոք՝ ապօրինությունների:

Փաստորեն Վճռաբեկ դատարանից լիազորություններ յուրացնող ու Վճռաբեկ դատարանի նախագահին Աժ պատգամավորների հետևում անկյուն կանգնեցրած այս մեռյալ կառույցի ղեկավարները չեն ցանկանում կամ ունակ չեն նշված ապօրինությունները հնարավորինս քողարկել քիչ թե շատ օրինական ընթացակարգերով»,- գրել է Բաբայանը։