Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը. Արտակ Զաքարյանը թվել է պայմանները

Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին` Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Կարծում եմ եվրոպացիները (ենթադրում եմ` Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը) ամոթանք են տվել ու մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին` ասելով, որ ամոթ է չմասնակցելը մի քննարկմանը, որի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի: Նիկոլն էլ գցել-բռնել է, որ չմասնակցելն ավելի մեծ խայտառակություն է, քան մասնակցելը ու, բնականաբար, խնդրել են համաժողովի նախագահությանը, որպեսզի իր անունն էլ ավելացնեն:

Երեկվա ֆեյսբուքյան գրառումս չեղյալ կանեմ ու նույնիսկ ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը.

1. Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում և «խաղաղության պայմանագրում» պետք է հստակ ձևակերպում լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր հեռանկարի մասին: Սա Հարավային Կովկասի երկարատև և կայուն խաղաղության համար առանցքային հարց է:

2. Մինչ խաղաղության մասին խոսելը Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և վերադարձնի բոլոր գերեվարված անձանց:

3. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր էկոավանտյուրան, անհապաղ վերացնի Արցախի շրջափակումը, հստակ երաշխիքներ տա Լաչինի միջանցքի անխափան երթևեկության համար և վերականգնի էներգամատակարարման բոլոր միջոցները: Արցախի հայաթափման և ճնշումների քաղաքականությունը չի կարող հանգեցնել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը:

4. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով և հակառակը: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը որպես տարածաշրջանի անվտանգային բաղադրիչ` շարունակելու է լինել հայ ժողովրդի առաջնահերթություններից մեկը:

5. Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկրներ են: Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն առանց նրանց ակտիվ դերակատարման` չի կարող երաշխավորված լինել:

Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ, Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր` ելնելով առկա պայթյունավտանգ իրավիճակից:

Նիկո´լ, հիշիր նաև, որ 2020թ. փետրվարի 15-ին, նույն Մյունխենի անվտանգության համաժողովում քո ունեցած խայտառակ քննարկումից հետո, հրապարակեցիր «մյունխենյան 6 սկզբունքներ» հիմարությունը: Իմացի´ր, մենք չե´նք մոռացել, որ այդ հիմար գրառումով ևս մեկ հարված էիր հասցրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին` 44-օրյա պատերազմը դարձնելով առավել հավանական»: