Լեհաստանի նախագահը ժամկետ է հայտնել, թե երբ կարող է իր երկիրը Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ուկրաինան կարող է իր երկրից Leopard 2 և PT-91 տանկեր ստանալ մեկ-երկու ամսվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Ukrinform-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ այս ժամանակահատվածը միանգամայն իրատեսական է՝ հաշվի առնելով Leopard տանկերի՝ համապարփակ սպասարկման դասընթացների տևողությունը, որն այժմ անցնում են ուկրաինացի զինվորականները», - ասել է Լեհաստանի ղեկավարը։
Ինչպես ընդգծել է Դուդան, ինքը մեծ հույս ունի, որ Ուկրաինային նման օգնություն կտրամադրվի մեկ-երկու ամսվա ընթացքում։ Լեհաստանի նախագահի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են Լեհաստանի Սվենտոշուվ քաղաքում։