Թուրքիայում փրկարարները փլատակներում 2 մլն դոլար են գտել ու փոխանցել ոստիկանությանը
Թուրքիայի Ղազիանթեփ քաղաքում փրկարարները տան փլատակների տակ շուրջ 2 մլն դոլար են հայտնաբերել և փոխանցել դրանք ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Փրկարարները տեսել են գումարը, երբ Ayşe-Mehmet Polat բնակելի համալիրի փլատակների տակից տղամարդու են դուրս բերել։
«Տղամարդու կողքին ընդհանուր 2 մլն դոլար է եղել, փրկարարները գումարը փոխանցել են հատուկջոկատայիններին։ Մեր տղաները նախևառաջ կյանքեր են փրկում, բայց և թանկարժեք իրերը նույնպես ոստիկանությանն են փոխանցում, սա միակ դեպքը չէ»,–գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղազիանթեփի հրշեջ ծառայության ղեկավար Ջագեր Յըլմազը։