Հյուսիսային Կորեայի արձակած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ընկել է մեր տնտեսական գոտում․ Ճապոնիա
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնել է Kyodo գործակալությունը՝ հրապարակելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Գործակալության համաձայն, Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն հայտարարել է, որ հրթիռը կարող էր ընկնել Ճապոնիայի տնտեսական գոտում՝ Հոկայդո կղզուց 200 կմ դեպի արևմուտք։
Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության, հրթիռի թռիչքի բարձրությունը մոտ 5,7 կմ է եղել, այն թռել է մոտ 900 կմ՝ 66 րոպե մնալով օդում։ Տեղի ունեցածի կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը։
Ճապոնական պարեկային նավերը տարածաշրջանում գտնվող այլ նավերի կոչ են արել հրթիռի բեկորները նկատելիս՝ չմոտենալ դրանց, իսկ կոորդինատներն անմիջապես հայտնել Ճապոնիայի իշխանություններին։ Ճապոնիայի վարչապետը հրավիրել է արտակարգ ճգնաժամային խմբի նիստ՝ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության նպատակով։