Առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ տեղադրել․ Ալիև
Հանդիպումը կառուցողական էր, եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա, իսկ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթն այդտեղ անընդունելի է»,- հայտարարել է Ալիևը։
Նա նշել է, որ երեք օր առաջ ստացել են Հայաստանի պատասխանն իրենց առաջարկներին: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշման մեջ, առաջընթաց կա, բայց դա բավարար չեն համարում:
Ալիևը նաև տեղեկացրել է, որ առաջարկել են Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ տեղադրել:
«Եթե խոսում ենք դելիմիտացիայի մասին, ապա այդ հսկիչ անցակետերը պիտի տեղադրվեն նաև Լաչինի ու Հայաստանի միջև»,-ասել է նա։