Եվրոպական ներդրումային բանկը վճռականորեն պաշտպանում է «Կանաչ էներգիա» հայեցակարգը. Վերներ Հոյեր
Նախագահ Իլհամ Ալիևի նշած ռազմավարական գիծը լիովին համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարությամբ սահմանված նպատակներին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA-ն՝ այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը՝ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած ֆինանսական հաստատությունը սերտորեն աջակցում է «Կանաչ էներգիա» հայեցակարգին։
Վերներ Հոյերն ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի կողմից երկրի ֆինանսական ռեսուրսների խելամիտ օգտագործման արդյունքում իրականացվել են Ադրբեջանի երկարաժամկետ զարգացմանը ծառայող նախագծեր։
EIB նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ունեցած դերի համար։