Բլինքենը կարևորել է Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության նվազեցումը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Պետդեպարտամենտը։
Բլինքենը նշել է Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության նվազեցման կարևորությունը։
ԱՄՆ-ն իր հանձնառությունն է հայտնել աշխատել բոլոր կողմերի հետ՝ խաղաղությունը վերականգնելու համար։