Մենք ավելի կարևոր գործ չենք ունենալու. Էրդողանը՝ երկրաշարժի հետևանքների վերացման մասին
Առաջնային նպատակը կոնտեյներային քաղաքներն ավարտին հասցնելն է։ Այնուհետև մենք մշտական բնակավայրեր կկառուցենք։ Ավելի կարևոր խնդիր չենք ունենա: Ինչպես տեղեկացնում է թուրքական Akşam-ը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով երկրաշարժի գոտում ձեռնարկվելիք քայլերի մասին:
ԱԶԿ-ի նիստում, որին նախորդ օրը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է 11 նահանգներում ավերածությունների պատճառ դարձած Քահրամանմարաշի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժերից հետո իրականացված աշխատանքները։
Ըստ թուրքական Sabah-ի՝ նշելով, որ երկրաշարժի շրջանի վերքերը բուժելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար պետք է անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ Էրդողանն ասել է, որ առաջնահերթությունը կոնտեյներային քաղաքներն ավարտին հասցնելն է, որից հետո մշտական բնակության վայրեր կկառուցեն։
Նա նաև տեղեկացրել է իր կուսակցության աշխատակազմին հանձնարարել է քայլեր ձառնարկել երկրաշարժի վերքերը բուժելու համար, իսկ պատգամավորներին ու կուսակցական կազմակերպությանն ասել է՝ «Գնացե՛ք տարածաշրջան»։