Ալեն Սիմոնյանը մի անգամ գնացել-տեսե՞լ ա էդ զինվորներին. տաշտի մեջ էին լողանում, իսկ ինքն իր դղյակներն է սարքում ու լողանում. հրդեհից զոհվածի ծնող (տեսանյութ)
Հրդեհից զոհված զինվորների ծնողները կառավարության դիմաց պահանջում են իրենց հարցերի պատասխանները:
Զոհվածներից մեկի ծնողը լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ տղաները դժբախտ պատահարի զոհ չեն եղել:
Նա դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով վստահեցրել էր, թե իբր զինծառայողներն ապահովված են ամեն ինչով:
«Թող Ալեն Սիմոնյանը գնա տեսնի՝ ապահովա՞ծ են: Էս ո՞ր դարն ա, ո՞վ է տեսել, որ Հայաստանի պաշտպան զինվորը տազիկով տաշտի մեջ ջուրը լցնի վրեն, լողանա: Թող գա, ես ցույց տամ, երեխեքը իրենք էին բաղնիք սարքել, որ լողանան: Իսկ Ալեն Սիմոնյանն իրեն դղյակներն է սարքում ու լողանում: Էդ երեխեքի մոտ մի անգամ գնացել-տեսե՞լ ա՝ ինչ վիճակում են երեխեքը»,- ասաց զոհվածի ծնողը: