Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է․ նա հանդիպել է Զելենսկիի հետ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում ամերիկացի առաջնորդի հետ։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։
«Այսպիսով, սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Միխայլովյան հրապարակով քայլում։ Այնտեղ նրանք հարգել են Ուկրաինայի զոհված հերոսների հիշատակը։
Այս այցն Ուկրաինա Բայդենի համար առաջինն էր որպես ԱՄՆ նախագահի։ Միևնույն ժամանակ, նա այդ երկիր է գնացել վեց անգամ, երբ զբաղեցնում էր Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնը, վերջին անգամ՝ 2017 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կիևի կենտրոնն արգելափակվել էր մեքենաների համար։ Սոցցանցերի օգտատերերը ենթադրել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է գաղտնի գալ Ուկրաինայի մայրաքաղաք։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարել էր «գլխավոր գործընկերների» այցի մասին, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ում էին նրանք սպասում Կիևում»,- ։