Բայդենը գնացքով է ժամանել Ուկրաինա․ մանրամասներ՝ ԱՄՆ նախագահի այցից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի հետ սահմանից գնացքով գաղտնի ուղևորություն է կատարել Կիև։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times պարբերականին:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամերիկյան պետության ղեկավարը, ժամանելով Ուկրաինա, Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցելու լուրջ մտադրություններ է դրսևորել։
Այցը Կիև կազմակերպվել է գաղտնի՝ անվտանգության նկատառումներով։
Մինչ այդ Սպիտակ տունը հրապարակել է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի հրապարակային ժամանակացույցը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը դեռ Վաշինգտոնում է, իսկ երեկոյան մեկնում է Վարշավա։