Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Չավուշօղլուն՝ Բլինքենին
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Թուրքիան չի միանում պատժամիջոցներին: Մենք հետևում ենք ՄԱԿ-ի ընդունած որոշումներին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Միաժամանակ նա խոստացել է, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել պատժամիջոցները։