Բայդենն Ուկրաինային խոստացել է 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ուկրաինան կստանա 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մասին կհայտարարվի փետրվարի 21-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ նոր փաթեթը կներառի «HIMARS» բազմակի արձակման հրթիռային համակարգեր, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հատուկ գործողության գոտում։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Բայդենը ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ջոզեֆ Բայդեն, բարի գալուստ Կիև: Ձեր այցը չափազանց կարևոր աջակցության նշան է բոլոր ուկրաինացիների համար»,- գրել է Զելենսկին Telegram-յան իր ալիքում։