Կուրսկում ռուս զինվորները վառարանը վառելիս անհայտ հեղուկ են ցողել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն. կան զոհեր
Կուրսկի մարզում ռուսական բանակում ծառայող զինվորները վառարանը վառելիս պատահաբար պայթյուն են իրականացրել բլինդաժում՝ պաշտպանական կառույցում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է վեց մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Baza պարբերականի տելեգրամյան ալիքին:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շրջանի թաղամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողները վառարանը վառել են բլինդաժում և անհայտ այրվող հեղուկ ցողել վառարանի մեջ։ Սրա պատճառով պայթյուն է տեղի ունեցել: Տարածքից կարողացել է դուրս գալ միայն երկու զինվոր, իսկ 6 ժամկետայիններ մահացել են (նախնական տվյալներով): Սակայն նրանց մարմինները դեռ չեն հայտնաբերվել։