Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին
Հասարակություն

Գերմանացու տունն է սերը հայրենիքի հանդեպ, ինչ մենք ենք բնորոշում հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն տպավորություններով է կիսվել մյունխենյան իր այցից։ Իր ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանը գրել է.

 «Մյունխենից գնացի Նոյշվանշթայն ամրոցը տեսնելու (կառուցել է բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդը, գահակալել է 1861-1901թթ.)։ Մոտ մեկուկես ժամ մեքենայի ճանապարհ էր։

Քաղաքից դուրս գալով՝ մեքենայի պատուհանից նայում էի գերմանական սարերին, դաշտերին, անտառներին ու մտքումս մի հարց էր. տեսնես կամայական գերմանացին այս տեսարաններին նայելիս զգո՞ւմ է նույնը, ինչ որ մենք մեր սարերի, ձորերի, դաշտերի ու անտառների հանդեպ ենք զգում։ Մտածում էի՝ տեսնես իրենց սիրտն է՞լ է թրթռում իրենց հողի, երկրի համար։

Առաջին արձագանքը, որ գիտակցությունս «ուղարկեց» ի պատասխան այս հարցի, այն էր, որ ոչ, իհարկե ոչ, երիցս ոչ։ Բացառված բան է։ Եվ սա նորմալ է։ Ես, որպես միջին վիճակագրական հայ մարդ աճել եմ այն հոգևոր և գիտակցական սնունդն ընդունելով, որ մեզ մատուցվում է ծնված օրից՝ տանը, ապա մանկապարտեզում, ապա դպրոցում, ապա համալսարանում, բոլոր ֆիլմերով, բոլոր գրքերի յուրովի մեկնաբանություններով, երգերով, կենացներով, բանաստեղծություններով, առօրյա զրույցներով, հումորներով։

Իսկ դա նրա մասին է, որ աշխարհի ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան հայրենասեր չէ, ինչպես մենք՝ հայերս, ոչ մեկի համար իր հողն ու ջուրը նույնը չէ, ինչ մեզ համար, այդ միայն մենք ենք, որ գիտենք հայրենիքի գինը, մենք ենք, որ գիտենք ինչպես սիրել հայրենիքը, ընդ որում հավասարապես՝ հեռվից էլ, մոտիկից էլ։ Ու առհասարակ երբ մենք ժողովուրդ էինք ու գիտեինք ինչ է հայրենիքը, մնացած բոլոր ժողովուրդները դեռ «ծառից ծառ էին թռչում»։

Բայց սա ընդամենը առաջին, ավտոմատ արձագանքն էր, հիմնված՝ այսպես ասենք, մեր ազգային գոռոզության վրա։

Հաջորդ իսկ պահից ես սկսեցի մեքենայի պատուհանից նկատել միջին վիճակագրական գեմանացի գյուղացու տունը։ Ոնց նկարագրեմ։ Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի։ Մաքուր, կոկիկ, գույներով, ծաղիկներով, տարբեր չափերի եւ նշանակության, աչք շոյող աքսեսուարներով՝ է՛լ արձանիկ, է՛լ սայլի անիվ, է՛լ չորացրած բանջարեղեններ, Աստված գիտի, թե էլ ինչեր, փոքրիկ պատուհաններ ու վարագույրներ։ Այգին՝ գծած-մաքուր-հավասար, տան հետնամասը՝ նույնքան մաքուր և կոկիկ, որքան դիմացը, ոչ մի ավելորդ թափոն, շինարարական կամ կենցաղայի աղբի ոչ մի հատիկ։ Ցախանոցը՝ անհնարինության աստիճան համաչափ շարած փայտերով, փոքր տրամաչափի փայտերն իրար վրա, մեծերն՝ իրար, իսկական նկար։

Նայեցի հերթով, նայեցի երկար ու հասկացա, որ հենց այդ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը։ Նա ոչ միայն իր երկիրն է սիրում, այլ սեփական անձն է սիրում։ Ոչ միայն սիրում է, այլև հարգում է ինքն իրեն, իր երկիրը, իր պատմությունը, իր պապերին ու իր ժառանգներին։

Ես չգիտեմ այդ մարդու սիրտը թրթռո՞ւմ է արդյոք իրենց սարերին ու դաշտերին նայելիս, թե՞ ոչ։ Բայց նրա անսահման սերը, սրտի հազարավոր թրթիռները ես տեսա իր տան, իր այգու, իր միջավայրի նկատմամբ նրա վերաբերմունքի ու անհոգնել ջանքի մեջ։

Միջին վիճակագրական գերմանացու տունը հենց Սեր էր։ Հայրեհիքի հանդեպ Սերը։
Իսկ այն, ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»։