Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկին
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկին։
«Հայաստանում մեկնարկեց ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է, և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։
Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- Թվիթերի իր էջում գրել է Բորելը։