Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Հաթայում երկրաշարժն ավելի ուժեղ է եղել․ այսօր Հաթայ էր մեկնել նաև Էրդողանը
Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հայտնել է Հաթայ նահանգում տեղական ժամանակով 20.04-ին գրանցված 6.4 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Երկուշաբթի երեկոյան եվրոպացի սեյսմոլոգները տեղեկացրել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժի մասին։ CNN Türk հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է զգալի ցնցումների և ավերածությունների առկայության մասին: Հաթայ նահանգ էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայի Հաթայ նահանգի Դեյնի շրջանում տեղական ժամանակով 20:04 - ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել», - ասված է AFAD-ի հաղորդագրության մեջ: