Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի խնդրանքին
Օրեր առաջ տեղեկացրեցին, որ Շարլ Ազնավուրի դուստր` Սեդա Ազնավուրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` խնդրելով ներել եւ ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին:
Իր նամակում երգչուհին գրել է. «Հայաստանի հարգելի պարոն նախագահ, քանի որ դու իմ հայտնի հոր ընկերն ես եւ վերջինս էլ ներգրավված է Հայաստանի բարեկեցության ամրապնդման գործում, Դուք կարող եք նրա աղջկան՝ Սեդային, երջանիկ դարձնել` ազատելով Վարդան Պետրոսյանին»:
Իսկ այսօր երգչուհին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է իր նամակին նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով:
Սարգսյանը նշել է հետեւյալը. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել եւ մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը եւ ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»: