Ադրբեջանում բենզինի և դիզվառելիքի վաճառքից եկամուտներն աճել են 7,2 տոկոսով
Ադրբեջանում բենզինի և դիզվառելիքի վաճառքից եկամուտներն աճել են 7,2 տոկոսով։ Ընթացիկ տարվա հունվարին Ադրբեջանում վառելիքի սպառողները 205,3 մլն մանաթի բենզին ու դիզվառելիք են գնել։
Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեից ադրբեջանական AZERTAC-ին հայտնել են, որ 2022 թվականի համապատասխան ամսվա համեմատ սպառողներին բենզինի և դիզվառելիքի վաճառքից եկամուտն աճել է 7,2 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանում մանրածախ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալի 4,8 տոկոսը ստացվել է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի վաճառքից։