Եթե Չինաստանը դաշնակցի Ռուսաստանի հետ, համաշխարհային պատերազմ կլինի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը տված հարցազրույցում նախազգուշացրել է Չինաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու մասին և ասել, որ դա կբերի համաշխարհային պատերազմի: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը։
«Մեզ համար կարևոր է, որ Չինաստանը չաջակցի Ռուսաստանի Դաշնությանը այս պատերազմում: Իրականում, ես կցանկանայի, որ այն մեր կողքին լիներ», - ասել է Զելենսկին՝ գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում։
«Այս պահին, սակայն, չեմ կարծում, որ դա հնարավոր է: Բայց ես տեսնում եմ հնարավորություն, որ Չինաստանը պրագմատիկ գնահատական տա այն ամենին, ինչ տեղի է ունենում այստեղ: Որովհետև, եթե Չինաստանը դաշնակցի Ռուսաստանի հետ, համաշխարհային պատերազմ կլինի, և ես կարծում եմ, որ Չինաստանը դա գիտակցում է»,-ասել է նա: