Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Ինչի՞ վրա է ծախսվելու «դաչաների» սպասարկմանն ուղղված ավել գումարը․ «Հրապարակ»

 Կառավարական առանձնատների պահպանությամբ եւ սպասարկմամբ զբաղվող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչի համար է ՊՈԱԿ-ին այս տարի ավելի շատ՝ շուրջ 73 մլն դրամ ավելի գումար հատկացվել պետական բյուջեից, քան նախորդ տարի։ Հիշեցնենք․ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի աշխատակազմն այս տարի Պռոշյանի առանձնատներին հատկացրել է 542 մլն 465 հազար 200 դրամ՝ անցած տարվա 469 մլն 741 հազար դրամի փոխարեն։ Խնդրել էինք պարզաբանել, թե ինչ հավելյալ աշխատանք է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը Կոնդի առանձնատներում, որի տներն ամեն պաշտոնյայի փոփոխության հետ վերանորոգվում են՝ այդ պաշտոնյայի ճաշակին ու քիմքին համապատասխան։

ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ գումարի կեսից ավելին ուղղվելու է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին․ ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը 2023 թվականին «Դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի շրջանակում 2022 թվականի համեմատ հատկացվել է 72 641,600 դրամ ավել գումար, որից 38 մլն 897 հազ. դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» տնտեսագիտական հոդվածով»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։

Ըստ Վարդուհի Հարությունյանի՝ հավելյալ գումարից 18 միլիոնը կոմունալ վճարումներին է ուղղվելու, քանի որ կառավարական առանձնատների բնակիչների թիվը մեծացել է։ «Հավելյալ 18 մլն 212 հազար դրամ հատկացվել է «էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ծավալների հնարավոր ավելացմամբ պայմանավորված: «Վարչական սարքավորումներ» հոդվածով տեխնիկա, սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, ելնելով ժամանակի ընթացքում հնացած եւ անսարք տեխնիկան փոխարինելու փաստացի անհրաժեշտությունից, նախատեսվել են 3 մլն 425 հազար դրամով ավել ֆինանսական միջոցներ: «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, հետեւաբար՝ վերը ներկայացված տնտեսագիտական հոդվածներով հատկացված 60 մլն 534 հազ. դրամ ֆինանսական միջոցների նկատմամբ հաշվարկվում է 20% ԱԱՀ՝ 12 մլն 106 հազար դրամ։ Վերոգրյալ բոլոր հավելյալ հատկացումները պայմանավորված են բնակեցված մասնաշենքերի թվի ավելացմամբ:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում փաստացի ծախսերը կարող են պակաս լինել հատկացված ֆինանսական միջոցներից»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ ՀԳ․ Մենք տեղեկացանք նաեւ, որ կառավարական առանձնատների հետ կապված ավելի խոշոր ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը` նա որոշել է այստեղ բնակեցնել բոլոր նրանց, ում օրենքով հասնում է Կոնդի առանձնատներում կեցությունը` բացի Փաշինյանի անձնական համակրանքը վայելողներից, օրենքով Անվտանգության խորհրդի անդամներն իրավունք ունեն այնտեղ ապրել: Սակայն առանձնատների տարածքում այլեւս բնակության համար պիտանի շենքեր չկան` կա մի 6-7 տուն, սակայն դրանք լուրջ կապիտալ ծախսեր են պահանջում: Մանավանդ մեր նորահարուստ իշխանավորներն այլեւս համեստ նորոգումներով տներում ապրել չեն ցանկանում` նրանք շքեղ եւ բարեկեցիկ միջավայր են ուզում: Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշել է ամրացնել իր «թիկունքը» եւ նոր հարեւաններով իրեն շրջապատել, որ ավելի պաշտպանված լինի, եւ այդ անձինք էլ անընդհատ իր աչքի առաջ լինեն: Ըստ այդմ` ուզում է առաջարկել, որ ԱԽ անդամներ ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը եւ մյուսները տեղափոխվեն Պռոշյան: