Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

Որդիս պատերազմների մասնակից է, կարգին տղա էր, բայց ամուսնությունը նրան դարձրեց հոգեկան հիվանդ․ «Համմեր»-ի վարորդի մայրը նոր մանրամասներ էր պատմել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

«Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը թմրամոլ է դարձել անհաջող ամուսնության եւ 44-օրյա պատերազմին մանակցելու արդյունքում: Դեպքի օրն էլ գնացել էր նախկին կնոջը տեսնելու, սակայն աները թույլ չի տվել, ու էդպես «գժված» քշել, հասել է քաղաք: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գեղամի մայրը` տիկին Արփինեն, պատմելով.

- Որդիս քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից է: Իրենց զորքը նահանջում է» եւ իրենք 5 ընկերներով մի քանի օր ոտքով անտառներով քայլում են այնքան, մինչեւ հեռախոսները հասանելի դառնան: Զանգում է ինձ, գնում եմ, Ջաբրայիլից իրենց «գերի» վիճակում հետ եմ բերում:

Հոգեպես շատ ծանր վիճակում էր: 2 տարի առաջ էլ ամուսնացավ, մեկ շաբաթ անց ընտանեկան վեճ եղավ: Մեր հարսը զանգեց ծնողներին, նրանք էլ եկան ու իրենց աղջկան հետ տարան իրենց տուն: Դրանից հետո Գեղամը մի քանի անգամ գնացել էր, որ կնոջ հետ խոսի, հետ բերի, բայց չէր ստացվել: Ու այս ամեն ինչը շատ վատ ձեւով ազդեց տղայիս հոգեկանի վրա, դարձավ թմրամոլ, կախվածությունը օր օրի ավելի էր մեծանում:

Գեղամս կարգին տղա էր, մեր բիզնեսներով էր զբաղվում, բայց այդ ամուսնությունը, որը տեւեց ընդամենը, իրար միացնելով, մի քանի ամիս, տղայիս դարձրեց հոգեկան հիվանդ, թմրանյութերի գերի: Մի քանի անգամ հիվանդանոց ենք պառկեցրել, որ բուժվի, բայց բուժումները ստանալուց հետո նորից գտնում էր այդ թմրանյութի վաճառքով զբաղվողներին, որ նորից առներ:

Անցած տարի պառկած էր հոգեբուժարանում: Մի քանի օր անց ինձ զանգում է բժիշկն ու ասում, որ տղայիս մահացած տարել են վերակենդանացման բաժանմունք: Գնում եմ հիվանդանոց, իմանում եմ, որ հոգեբուժարանում հիվանդների միջեւ կռիվ է եղել, Գեղամը պաշտպանվել է, ու 4-5 հոգով տղայիս ծեծի են ենթարկել: Մի քանի օր անգիտակից վիճակում էր, անգամ կլինիկական մահ է տարել: Մի կերպ փրկեցինք: Բայց այդ հիվանդանոցի 3-րդ հարկից փորձել էր սավաններն իրար կապելով իջնել, փախնել, որ նորից հետ չգնա հոգեբուժարան: Սակայն լուսամուտից իջնելուց ընկել էր ու ոտքը, ձեռքը, գլուխը ջարդել:

— Իսկ իրավապահներին չե՞ք դիմել` կանխելու թմրանյութերի վաճառք իրականացնողների գործողությունները:

— Մի քանի անգամ դիմել ենք իրավապահներին, որպեսզի գտնեն եւ կանխեն թմրանյութի վաճառքով զբաղվողներին, Գեղամիս հեռախոսով մի քանի անգամ գնացել եմ ոստիկանություն: Համարներ եմ ցույց տվել, ասել եմ, որ տվյալ համարներին է զանգել եւ թմրամիջոց ձեռք բերել: Բայց ոստիկանների կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Թող ոստիկանները հետաքրքրվեն, տեսնեն` այդ թմրանյութը որտեղի՞ց է գալիս, ո՞նց են կարողանում ազատ վաճառել:

Իմ երեխայի հետ այս դեպքը եղավ, միգուցե դրանից հետո սկսեն փնտրել այդ նարկոբարոններին, որ մնացած երեխաների կյանքը փրկեն: Այնպիսի թմրանյութեր էր օգտագործում, որ ժամերով շոշի մեջտեղը քոչարի էր պարում: Էդ թմրանյութը ու իր սիրած աղջիկը տղայիս կյանքը ավիրեցին: Ասում էր, որ էս նենց դեղ ա, որ ինձ օդա հանում ու կինոյի տղա դարձնում, ես ինձ ուժեղ եմ զգում...

Վերջին մի քանի օրերին չէինք թողնում տնից դուրս գա, որ էդ զիբիլը չգտնի, բայց փախել էր: Փախավ ու ...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։