ՊՆ նախկին շենքի բնակիչների առաջնահերթ պահանջը ևս մեկ վրան տեղադրելն է․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․
«Հինգ գիշեր ու ցերեկ ՊՆ նախկին շենքի դիմաց շուրջօրյա նստացույց իրականացնող անօթևան մնացած ընտանիքների անդամները պնդում են, որ այլ աջակցության կարիք չունեն, միայն ունեն մեկ առաջնահերթ խնդիր:
«Մեր առաջնահերթությունը եւս մեկ վրան տեղադրելն է, որովհետեւ 120 ընտանիքի անդամները չեն կարող մեկ վրանի տակ գիշերել: Իսկ ոստիկանությունը թույլ չի տալիս վրան դնել: Եթե կարող են, թող օգնեն այս հարցում: Իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ այլ հարցում աջակցել, ապա այն օրը, երբ կառավարությունից մեզ կկանչեն կամ ինքներս կփորձենք ստեղծել այդ հնարավորությունը, թող պատրաստ լինեն գալ կառավարության շենքի մոտ և աջակցել մեզ: Պետք է հանրային ճնշման միջոցով հասնենք նրան, որպեսզի վերադառնանք մեր բնարականները: Մնացած հարցերում նստացույցի մասնակիցներիցս որևիցե մեկը որևէ կարիք չունի: Շատ շնորհակալ ենք և շոյված` ուշադրության համար»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Խանզադյանը` ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր Սերո Խանզդադյանի թոռը, ով ևս նստացույցի մասնակիցների շարքում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։