Իսլանդիայում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ
Իսլանդիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին այսօր հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ այդ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկ քաղաքից 214 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։