Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկրաշարժից առաջ երկնքում կապույտ լույս է առկայծել (լուսանկարներ)
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում, որ թուրք-սիրիական սահմանին երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ լույս է առկայծել՞
Տեսանյութում երևում է կապույտ փայլ, որին հաջորդում են ցնցումներ։ Նշվում է, որ այս երևույթը նկատել են սիրիական Լաթաքիայի եւ Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։
Դամասկոսի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը Sham FM ռադիոկայանին ասել է, որ այս կապույտ լույսը բացատրություն չունի, սակայն նշել է, որ ցնցումներից առաջ մթնոլորտի էլեկտրական և մագնիսական դաշտերի փոփոխություն կա:


