Արևմուտքը չհրաժարվեց հետխորհրդային երկրներին «հրդեհելու» փորձերից. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նշել է, որ արևմտյան երկրները չեն հրաժարվել հետխորհրդային երկրները «հրդեհելու» փորձերից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինն իր առաջին ուղերձն է հղում Դաշնային ժողովին՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Որպես կանոն, միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի։ Այն չի անցկացվել միայն 2017 և 2022 թվականներին: