Երկրի դավաճանները կպատժվեն. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ դավաճանները կպատժվեն օրենքով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Միաժամանակ նա հավելել է, որ հավատուրացներին պատժելիս Ռուսաստանը կառաջնորդվի բացառապես օրինական ճանապարհով և չի նմանվի Ուկրաինային։
«Մենք հաշիվ չենք մաքրի նրանց հետ, ովքեր մի կողմ քաշվեցին, նահանջեցին իրենց հայրենիքից: Նրանք պետք է ապրեն դրանով։ Գլխավորն այն է, որ Ռուսաստանի քաղաքացիները նրանց բարոյական գնահատական են տվել»,- ասել է նախագահը։