ԱՄՆ-ը մտադիր է միջուկային զենք փորձարկել. ՌԴ նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նշել է, որ տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ը մտածում է միջուկային զենքի փորձարկման մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Միացյալ Նահանգները նոր միջուկային զենք է մշակում»,- ասել է պետության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնին «պետք չէ փորձել ստել բոլորին»։ Եթե ԱՄՆ-ն միջուկային զենքի բնական փորձարկումներ իրականացնի, ապա Ռուսաստանը նույնպես կանցկացնի դրանք։
«Պաշտպանության նախարարությունը և «Ռոսատոմը» պետք է ապահովեն միջուկային փորձարկումների պատրաստությունը»,- եզրափակել է նա։