Իտալիայի վարչապետը ժամանել է Կիև՝ հանդիպելու Զելենսկիի հետ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երեքշաբթի առավոտյան ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Այցի շրջանակներում Իտալիայի վարչապետը կայցելի Բուչա և Իրպեն:
Սա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա։ Նախօրեին նա այցելել էր Վարշավա։ Մելոնին բազմիցս հայտարարել է իր հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գծին: Նա նաև վստահեցրել է, որ Հռոմը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին, այդ թվում՝ ռազմական: 2022 թվականի հունիսին նրա նախորդը՝ Մարիո Դրագին այցելեց Ուկրաինա։