Սպիտակ տանը և Պենտագոնում շատերը չգիտեին Բայդենի Կիև մեկնելու մասին
Կիև այցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ փետրվարի 17-ին: Սպիտակ տանը և Պենտագոնում շատերը չգիտեին այցի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Բայդենը փետրվարի 20-ին չհայտարարված այցով այցելել է Կիև։ Ամերիկացի առաջնորդը Լեհաստանից Ուկրաինա է ժամանել առավոտյան ժամը 8-ի սահմաններում՝ գնացքով, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, շրջել քաղաքի կենտրոնում և խոստացել, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ Վաշինգտոնից թռչող ինքնաթիռում Բայդենին ուղեկցել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջեյք Սալիվանը, ինչպես նաև երկու լրագրող, որոնք խոստացել են գաղտնի պահել այցը։ Նշվում է, որ ճամփորդությունից մի քանի օր առաջ լրագրողները «Գոլֆի մրցաշարին ժամանելու հրահանգներ» վերնագրով էլեկտրոնային նամակով տեղեկություն են ստացել ճամփորդության մասին։