Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում մեզ բացել «երկրորդ ճակատ», կալանավոր Սաակաշվիլին անվանում են «քաղբանտարկյալ». Վրաստանը մերժել է Ուկրաինային
Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի առաջին տեղակալ Իրակլի Զարկուան հայտնել է, որ վրացական պատվիրակությունը մերժել է փետրվարի 24-ին Կիև այցելելու Ուկրաինայի հրավերը։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Այո՛, մեր պատվիրակության որոշ անդամներ հրավիրվել են փետրվարի 24-ին Ուկրաինա, բայց մենք մերժում ենք, քանի որ, երբ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում մեր պետությանը բացել «երկրորդ ճակատ», երբ կալանավոր Սաակաշվիլին անվանում են քաղբանտարկյալ, մինչդեռ նա մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ, ապա, կարծում եմ՝ դիվանագիտական հարաբերությունների տեղ չկա»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Վրաստանն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին միջազգային ասպարեզում և շատ բան է անում այդ երկրի համար։