Հայաստանի և Արցախի գոյության միակ երաշխիքը հայկական բանակն է,մնացածը խաբկանք է․ Արա Պողոսյան
Իսկ ՄԱԿ-ի խաղաղապահներ տենչացողները արդյո՞ք տեղյակ են, թե 1994 թվականին Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների աչքերի առաջ ինչպես տեղի ունեցավ թութսիների ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական գործիչ Արա Պողոսյանը։
«Եթե չգիտեք, կարդացեք, հետո նոր սիրատոչոր սոնետներ ձոնեք։
Հայաստանի և Արցախի գոյության միակ երաշխիքը Հայկական Բանակն է։ Մնացածը խաբկանք է` բուտաֆորիա»,- գրել է նա