Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Առաջարկվում է զոհերի պաշտպանությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում առաջարկվում է զոհերի պաշտպանությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ․ օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր հետեւանքների: Ուստի Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ երկու որոշումների կիրառումն ապահովել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ:

Հիմնական զեկուցողի խոսքով ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված համապատասխան համակարգի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Վրաստանը:

Փոխնախարարի կարծիքով հսկողության նոր համակարգի ներդնումը կարող է չափազանց արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության տեսանկյունից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին և դիտարկումներին: Նշվել է, որ նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ողջունելի է, որ ընտանեկան բռնության մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են դրա կանխարգելմանն ուղղված քայլեր:

Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որ պահպանվեն օրենքի այն նորմերը և կետերը, որոնք կապահովեն մարդու անձնական կյանքին չմիջամտելը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև անձնական տվյալների պահպանության ու պաշտպանության հարցին:

Հարակից զեկուցող Մարինա Ղազարյանը, կարևորելով Կառավարության նախաձեռնությունը, անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել հանձնաժողովում բարձրացված հարցերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ընտանեկան բռնությունների դեմ պայքարը և դրա կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն:

«Սա համալիր գործընթաց է, և տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը»,- ընդգծել է պատգամավորը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող լրացումները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն: