Մեր պարտքն է օրենքի առաջ պատասխանատվության ենթարկել մեղավորներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը խոստացել է պատասխանատվության ենթարկել ավելի քան երկու շաբաթ առաջ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի՝ ավելի քան 41,000 զոհերի մեղավորներին: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը:
«Մեր պարտքն է օրենքի առաջ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասել է Էրդողանը՝ հարավային Օսմանիե նահանգում։