Սաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Մամուլ

ՔՊ-ականին՝ «Լեքսուս», զինվորականին՝ «07». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2023 թվականի սկզբին Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին գրությունով դիմել են նույն խոշորացված համայնքի Ախուրյան եւ Վահրամաբերդ գյուղերի բնակիչներ, ՀՀ զինված ուժերի սպաներ Ռազմիկ Հովսեփյանն ու Արթուր Մկրտչյանը եւ խնդրել են իրենց վարած մեքենաների 2022 թվականի դեռեւս չմուծված գույքահարկի համար արտոնություն սահմանել 50 հազարական դրամի չափով: 

Նախագիծը ներկայացվել է ավագանու 2023 թվականի հերթական՝ 3-րդ նիստին, որ քվեարկության միջոցով հաստատեն կամ մերժեն դիմումը: Երկու պատերազմ անցած զինվորականների գույքահարկը մասնակի զիջելու խնդրանքը խիստ վրդովվեցրել է Ախուրյան համայնքի ՔՊ խմբակցությանը, հատկապես՝ խմբակցության ղեկավար, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանին: Նիստի ուղիղ եթերից տեղեկացանք, որ Այվազյանը նեղսրտում է, թե պետությունը նրանց աշխատավարձ է տալիս, թող բերեն մուծեն։ «Ամոթ էլ ա, «Լեքսուսի» գույքահարկ չեք կարողանում վճարել, վաճառեք` «07» քշեք»,- ասել է այժմ կարկառուն ՔՊ-ական, նախկին ՕԵԿ-ական, 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանով Անանիա Շիրակացի մեդալով պարգեւատրված Այվազյանը:

Ավագանու «Հաղթանակ» դաշինքի անդամներից մեկի դիտարկմանը՝ եթե խիստ կարիքը չլիներ, չէին դիմի, ամեն դեպքում տղաները «գյուլլի բերան»` սահման են պահում, ՔՊ-ականներն անզիջում հակադարձել են. «Դա իրենց գործն է, դրա համար վճարվում են»: Երկար բանավեճի արդյունքում ավագանու անդամները մերժել են դիմումատուներին: 

Նշենք, որ անցած տարի նույն Ալբերտ Այվազյանն Ախուրյանի համայնքապետին դիմում էր գրել` պահանջով, որ Ախուրյան խոշորացված համայնքին պատկանող «Լեքսուս RX 350» մեքենան տրամադրեն ՔՊ խմբակցությանը, որն էլ կցվել էր անձամբ իրեն: Կարճ ժամանակ անց, երբ հայտնի էր դարձել, որ «Լեքսուսն» օգտագործվում է փոխմարզպետի կողմից միայն անձնական նպատակներով, համայնքի ավագանին կրկին քննարկման էր դրել հարցն ու համայնքի «Լեքսուսը» հետ վերցրել Շիրակի փոխմարզպետից:

ՀԳ. Ավագանու անդամները, ովքեր մեկ անգամ 50 հազար դրամ չհատկացրին սպաներին, ամսական նույնքան գումար են ստանում համայնքապետարանից՝ մեկ-երկու անգամ ավագանու նիստերին մասնակցելու համար: Մենք դիմեցինք Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին` մեկնաբանություն ստանալու համար: Նա մեր հարցին իր պատասխան ասաց. «Ես դիմումը ստացա, ներկայացրեցի հանձնաժողովին, նրանք էլ չմերժեցին, որովհետեւ խոսքը պատերազմի մասնակիցների մասին էր: Գիտեք, ես՝ ինքս էլ յուրահատուկ վերաբերմունք ունեմ զինվորականների հանդեպ եւ կողմ եմ եղել աջակցելուն, բայց էնտեղ՝ ավագանու նիստին տարակարծություններ եղան, հիմնականում ասվում էր, թե իրենք աշխատող են, բավականին լավ աշխատավարձ են ստանում, անգամ նշվեց, թե մեքենաների համարները գոլդ են, իսկ սոցիալական աջակցություն համայնքը հատկացնում է անապահովներին...»: Հարցին, թե հատկապես որ խմբակցության անդամներն են դեմ եղել՝ ՔՊ-ականնե՞րը, համայնքապետն ասաց․ «Նաեւ, բայց մյուս խմբակցություններից նույնպես տարբեր տեսակետներ հնչեցին, խառն էր, էլի․․․»: