Միայն «իրական ռազմական գործողությունները» կարող են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը․ Իսրայելի վարչապետ
Իրանը միջուկային տերություն կդառնա «իրական ռազմական սպառնալիքի» կամ «իրական ռազմական գործողությունների» բացակայության դեպքում։ Նման նախազգուշացում է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով JNS պորտալին։
Նեթանյահուն կարծում է, որ հենց «ռազմական ուժին» հաջողվեց կասեցնել միջուկային զենքի զարգացումը Իրաքում, Սիրիայում և Լիբիայում։
«Կա չորրորդ երկիր՝ Հյուսիսային Կորեան, որը ձգտում էր միջուկային զենք ստեղծել, և ոչ ոք դեմ չէր դրան։ Նրանց չեն կանգնեցրել, ռազմական գործողության սպառնալիք չի եղել։ Եվ այսպես, նրանք զարգացրին այս ներուժը: Դուք կարող եք դա համատեղել կործանարար տնտեսական պատժամիջոցների հետ, բայց դա բավարար չէ։ Անհրաժեշտ պայման, և հաճախ բավարար պայման, վստահելի ռազմական գործողությունն է»,- ասել է Նեթանյահուն: