Ուկրաինական բանակում կռվում են բրիտանացիներ․ ուկրաինացի գերի
Ռազմաճակատում բրիտանացի հպատակներն ուղղակիորեն կռվում են ռուսական ուժերի դեմ՝ գնդացրորդներ, զրահաթափանցներ (հակատանկային հրացանների մասնագետներ), նռնականետեր։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է գերի ընկած ուկրաինացի զինվորը։
«Մեզ գերի էին վերցրել․․․Մենք պետք է հանդիպեինք ռազմաճակատում օտարերկրացիների հետ։ Նրանք կռվեցին մեզ հետ, կռվեցին, կրակեցին։ Կային գնդացրորդներ, զրահախոցիչներ։ Նրանք նորմալ շփվում էին Ուկրաինայի զինված ուժերի զինվորների հետ: Բրիտանացիները իրար հետ իրենց լեզվով էին խոսում։ Նրանք (բրիտանացիները) սպաներ էին»,- ասել է ռազմագերին:
Ուկրաինացի զինվորականները հայտնել են նաև, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ուսումնական ստորաբաժանումում, նախքան ռազմաճակատ ուղարկելը, նա և մյուս ժամկետայինները վերապատրաստվել են բրիտանացի հրահանգիչների կողմից։