Իսկ որտե՞ղ է ԱՄՆ-ի ապուշ նախագահը․ Սպիտակ տան նախկին պաշտոնյա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը երկար ժամանակ հանդուրժում էր ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի չարաճճիությունները, համբերության բաժակը լցվել է։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այս մասինհոդված է հրապարակել Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ժամանակ Սպիտակ տան պաշտոնյա Փոլ Քրեյգ Ռոբերթսը։
«Իսկ որտե՞ղ է ԱՄՆ-ի ապուշ նախագահը, երբ Ռուսաստանը միջուկային հրթիռներ է դնում, նա հեռախոսով խոսում է Պուտինի հետ՝ փորձելով մեղմել վտանգավոր իրավիճակը։ Ո՛չ։ Ուկրաինայում և Լեհաստանում հիմարը յուղ է լցնում կրակի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածում նշվում է, որ առճակատումը ստացել է վտանգավոր չափեր, սակայն ամերիկացիները, անտեղյակ իրերի իրական վիճակից, պատկերացում չունեն ներկա վտանգի մասին։
«Իրավիճակի մասին նրանց ըմբռնումը սահմանափակվում է այն դոկտրինայով, որին ենթարկվել են, այն է՝ Ռուսաստանը վատն է, Ուկրաինան՝ լավը»,-գրում է Ռոբերտսն իր հոդվածում։
Նախօրեին Բայդենը ելույթ է ունեցել Վարշավայում, որտեղ վստահեցրեց, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոպան չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը, ինչպես նաև փորձել է վիճարկել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն Ուկրաինայում հատուկ գործողության հարկադիր բնույթի մասին։ Մոսկվայում Բայդենի ելույթն անվանել են կեղծավոր, անազնիվ ու ծիծաղելի։