Նա ոչինչ չգիտի իմ մասին, ես մանուկ հասկանում ապրել եմ ռմբակոծություննռրը․ Բեռլուսկոնին պատասխաբնել է Զելենսկու կշտամբանքներին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքն այն մասին, որ «իր տունը երբեք չի ռմբակոծվել»։ Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտնում է la Repubblica, իտալական հրատարակությունը՝ հղում անելով ինսայդերական աղբյուրներին։
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեռլուսկոնին ասել է, որ Զելենսկին «ոչինչ չգիտի» իր մասին։
«Ես մանուկ հասակում ապրել եմ ռմբակոծությունները»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստական Իտալիան ռմբակոծվեց դաշնակիցների կողմից, Բեռլուսկոնին վեց տարեկան է եղել։
Զելենսկու կողմից Բեռլուսկոնիի քննադատության պատճառը նախկին վարչապետի հայտարարություններն էին, առ այն, որ հակամարտության սրման մեղավորն Ուկրաինայի ներկայիս նախագահն է։