Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Հստակ գիտենք, թե ինչ ակնկալիքներ ունենք․ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի մասին

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ։

Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ հանդիպման մասնակիցների դիտարկումները և առաջարկները փաստաթուղթն էլ ավելի կբարելավեն և ամբողջական կդարձնեն:

«Տարիների ընդմիջումից հետո այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» օրենքի կարգավիճակ ունի, և գործող օրենքի հիման վրա ներկայում քննարկում ենք գործողությունների ծրագիրը: Համատեղ ջանքերով պետք է նախանշենք գործողությունների ծրագրի այն առանցքային ու իրատեսական ճանապարհային քարտեզը, որով հնարավոր է հասնել ռազմավարությունում սահմանված հավակնոտ թիրախներին:

Տևական ժամանակ նախագծի շուրջ բազում աշխատանքներ են իրականացվել, հիմա հստակ գիտենք՝ ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիներին: Գործողությունների ծրագիրը հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել՝ համագործակցելով պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Մենք շատ ուրախ ենք համատեղ անցնելու մեր նախանշած ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպումը համանախագահել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր համակատար Յան Պլեսինգերին:

Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը մանրամասնորեն ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ու նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հանգամանորեն խոսել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագրի ու տեսլականի մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը, հիշեցրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է «e-draft» էլեկտրոնային հարթակում, և հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները:

Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: