«ՀԱՄԱՍ»-ը նախազգուշացնում է, որ «կորցնում է համբերությունը»
«ՀԱՄԱՍ»-ի ռազմական խոսնակ Աբու Օբեյդան նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում խմբավորումները «կորցնում են համբերությունը» այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Նաբլուսում պաղեստինցիների և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով ինը պաղեստինցի սպանվեց և մոտ 100 մարդ վիրավորվեց: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ իսրայելական ուժերը շրջապատել են քաղաքում գտնվող տունը՝ շենքում թաքնված կասկածյալներին ձերբակալելու համար:
Սպանվածների թվում են Պաղեստինի Իսլամական Ջիհադի տեղական մասնաճյուղի և այլ տեղական ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ։
Պաղեստինյան հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելական ուժերը շրջապատել են քաղաքում գտնվող տունը՝ շենքում թաքնված կասկածյալներին ձերբակալելու համար:
Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը ձերբակալել էր բջջի ևս երկու անդամ: